Սևանա լճում ջրափրկարարները 1 կմ հեռավորությունից ափ են մոտեցրել չորս քաղաքացու
Հուլիսի 28-ին, ժամը 14:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճի հանրային լողափում հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատը ջրում նկատել է ռետինե նավակներով քաղաքացիների, ովքեր չեն կարողանում ինքնուրույն մոտենալ ափ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ջրափրկարարները մոտ 1 կմ հեռավորությունից ափ են մոտեցրել չորս քաղաքացու և երկու ռետինե նավակ: