Huawei Mate X-ն անճանաչելիորեն փոխվել է
Բացի կորպուսի ամրացումից, գադջետը ստացել է նաև մի քանի թարմացումներ:
Օրերս հրապարակվել էր Huawei-ի ղեկավար Ռիչարդ Յուի լուսանկարն օդանավակայանում՝ Mate X ծալվող սմարթֆոնով: Այժմ սարքը հնարավոր է ավելի լավ ուսումնասիրել:
Առաջին բանը, որ աչքի է ընկնում, այն է, որ Mate X-ը ներկայացման հետաձգումից հետո ստացել է 4 տեսախցիկ: Ըստ XDA-Developers-ի, սա time of flight տեսախցիկն է:
Սարքը ստացել է ավելի մեծ կոճակ՝ ծալվող մասերից մեկը բացելու համար: Բացի այդ, լրացուցիչ նյութերով ամրացվել է սմարթֆոնի կորպուսը:
Ակնհայտ է, որ ընկերությունը կարողացել է ուղղել նաև էկրանի անհարթությունը, քանի որ այժմ բաց վիճակում սմարթֆոնն ավելի նման է սովորական պլանշետի:
Mate X սմարթֆոնը պետք է ներկայացվեր այս տարվա ամռանը, սակայն ընկերությունը վախեցել է այն խնդիրներից, որոնց կարող էին բախվել օգտատերերը, և որոշել է ևս մեկ անգամ փորձարկել և ուղղել սարքավորումը;
Ըստ ինսայդերների, սմարթֆոնը կներկայացվի ոչ ուշ, քան 2019 թվականի սեպտեմբերին:
Սիրարփի Աղաբաբյան