Բաժիններ՝

Քաղաքապետարանի կողմից ձեռք բերված աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ թվով 192 հատ, արդեն Հայաստանում է

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ քաղաքապետարանի կողմից ձեռք բերված աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ թվով 192 հատ, արդեն Հայաստանում է: Աղբարկղերի հաջորդ խմբաքանակն սպասվում է օգոստոսի կեսերին:

«Երևան ժամանեց քաղաքապետարանի կողմից ձեռք բերված աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ թվով 192 հատ։ Օգոստոսի կեսերին աղբարկղերի քանակը կկազմի 2200 հատ։ Սանիթեքը պայմանագրով պարտավոր է ապահովել 16 000աղբարկղ, սակայն փաստացի այդ թիվը այսօր կազմում մոտ 4500 հատ»,- գրել է Կուբատյանը։

Լեհական նոր աղբամանների առաջին խմբաքանակը արդեն Երեւանում է։

Gepostet von Hakob Karapetyan am Dienstag, 23. Juli 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս