Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը Չեխիայի մրցաշարի առաջատարն է
Հայաստանի շախմատի տղամարդկանց նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը բացարձակ արդյունքով գլխավորում է չեխական մրցաշարի աղյուսակը:
Չեխիայում մեկնարկել է հանրահայտ Պարդուբիցե Օփեն միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում են 37 երկների 323 շախմատիստ: Մասնակիցների թվում են 29 գրոսմայստեր, իսկ ընդհանուր առմամբ 323 մասնակիցներից 207 կրում են միջազգային կոչումներ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը: Մեր շախմատիստը կայացած 5 տուրերում տոնել է 5 հաղթանակ և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր: