ՀՀ դեսպանը հանդիպել է Հունաստանի զբոսաշրջության նորանշանակ նախարարի հետ
Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հուլիսի 23-ին հանդիպել է Հունաստանի զբոսաշրջության նորանշանակ նախարար Խարիս Թեոխարիսի (Harry Theoharis) հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները կարևորել են հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ խարսխված երկու բարեկամ ժողովուրդների պատմական սերտ առնչությունների և փոխադարձ ջերմ վերաբերմունքի վրա, ինչն ամուր հիմք է ոլորտային, մասնավորապես, զբոսաշրջության բնագավառում երկկողմ համագործակցության ընդլայնման համար:
Քննարկվեցին երկու երկրների միջև փորձի փոխանակման, վերապատրաստման ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր: