«Մի հատ վերցրեք ժամանակագրականը, թե Մանվել Գրիգորյանը որտեղ է եղել, մարտի դաշտում է եղել». Նազիկ Ամիրյանը՝ հայտնի լուսանկարի մասին

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստից հետո լրագրողները հարցեր ուղղեցին Նազիկ Ամիրյանին:

Լրագրողների հարցին, թե՝ համացանցում տարածված լուսանկարում (շղթայակապ Աշոտ Իսախանյանի հայտնի լուսանկարը) պատկերված անձին արդյո՞ք չի տեսել իրենց տան բակում, Ն. Ամիրյանը պատասխանեց.

«Մի հատ վերցրեք ժամանակագրականը, թե տվյալ ժամանակահատվածում Մանվել Գրիգորյանը որտեղ է եղել, մարտի դաշտում է եղել: Մի՛ ալարեք, վերցրեք նայեք՝ էդ մարդը որտեղ է եղել»:

Դիտարկմանը, թե արդյոք ուղղորդվա՞ծ է այդ տարածումը՝ արձագանքեց. «Չեմ կարող ասել, պատասխանը չունեմ»:

Իրեն վերագրվող մեղադրանքի մասով նշեց. «Դատական պրոցես է գնում. մեղադրող կողմը եթե էդքան վստահ էր՝ այդ ամեն ինչը ես կատարել եմ, թող դատարանն ապացուցի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս