Ալաբան խոսել է «Բարսելոնա» տեղափոխվելու մասին
![](https://168.am/wp-content/uploads/2019/07/2594838-2018-11-03T163212Z_847935153_RC13F9F45740_RTRMADP_3_SOCCER-GERMANY-BAY-SCF-copy.jpg)
«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան մեկնաբանել է իր նկատմամբ «Բարսելոնայի» հետաքրքրությունը:
«Իհարկե, ես գնահատում եմ դա: Ինձ համար դա պատիվ է:
Բայց Միացյալ Նահանգներում և միջմրցաշարային հավաքի ողջ ընթացքում ես լիովին կենտրոնանում եմ «Բավարիայի» վրա: Ես ուզում եմ կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ կարևոր է: Մենք դեռ ունենք մեծ ծրագրեր»,- ասել է Ալաբան Sport1-ին:
Սիրարփի Աղաբաբյան