Բաժիններ՝

Առակ այն մասին, թե ինչո՞ւ են վատ մարդիկ լավ ապրում, իսկ լավ մարդիկ բազմաթիվ խնդիրներ ունեն

Մեզանից յուրաքանչյուրն էլ իր կյանքում բախվել է այս աշխարհի անարդարացիության զգացողության հետ: Դուք մարդու առջև բացում եք ձեր հոգին, իսկ նա դավաճանում է ձեզ: Դուք հոգ եք տանում ինչ-որ մեկի մասին, իսկ նա նստում է ձեր գլխին:

Ինչո՞ւ ոչ ոք չի նկատում ու չի գնահատում բարի գործերը: Մարդիկ պարզապես փակում են իրենց աչքերը դրանց առջև:

Ինչո՞ւ օգնելու անկեղծ ցանկության համար անգամ կարող են թքել երեսիդ: Ինչո՞վ եք դուք դա վաստակել: Պե՞տք է, որ դուք, այնուամենայնիվ, բարի գործեր անեք: Արժե՞ արդյոք:

Այս առակը կարող է պատասխանել ձեր հարցերին: Իմաստուն է և ճշմարիտ:

Կարդացեք նաև

Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց իր պատմությունը:

– Ես չգիտեմ` ինչպես ապրել,- ասաց նա,- ողջ իմ կյանքում ես մարդկանց վերաբերվել եմ այնպես, ինչպես ցանկացել եմ, որ նրանք ինձ վերաբերվեն: Ես նրանց հետ անկեղծ ու ազնիվ եմ եղել: Ես փորձել եմ օգնել` փոխարենը ոչինչ չսպասելով, բայց ի պատասխան` մարդիկ պարզապես օգտագործել են ինձ ու ծիծաղել թիկունքիս հետևում: Ինձ համար շատ ցավալի է, և ես ահավոր հոգնել եմ: Խնդրում եմ, ասեք ինձ` ի՞նչ անել:

Իմաստուն ծերունին համբերատար կերպով լսեց նրան ու ասաց.

– Հանեք ձեր հագուստը ու այդպես մերկ փողոց դուրս եկեք:

– Կներեք, բայց դուք հավանաբար կատակում եք,- բացականչեց կինը,- եթե ես մերկ փողոց դուրս գամ, բոլորը կսկսեն ծաղրել ինձ:

Իմաստունը հանկարծ կանգնեց, բացեց դուռն ու հայելին դրեց սեղանին:

– Դուք  ամաչում եք մերկ դուրս գալ փողոց, բայց չգիտես ինչու, չեք վախենում հոգին մերկացրած քայլել: Ձեր հոգին բաց է, ինչպես այս դուռը: Դուք թույլ եք տալիս, որ բացարձակապես բոլորն այնտեղով ներս մտնեն: Բայց չէ՞ որ հոգին հայելի է, և հենց այդ պատճառով մենք մեզ կարող ենք տեսնել այլ մարդկանց հոգիներում: Եվ եթե մարդիկ բարեգործների մեջ տեսնում են իրենց արատների այլանդակության արտացոլումը, ապա աշխատում են բամբասել, ստորացնել, վատաբանել ու նեղացնել ձեզ: Ոչ բոլորն ունեն խիզախություն՝ ընդունել, որ ինչ-որ մեկն իրենցից լավն է:

– Այդ դեպքում ես ի՞նչ անեմ: Ինչպե՞ս ես դա փոխեմ, եթե ինձնից ոչինչ կախված չէ,- հարցրեց նա:

– Եկեք գնանք ինձ հետ: Ես ուզում եմ ձեզ ինչ-որ բան ցույց տալ… Սա իմ այգին է: Բազում տարիների ընթացքում այնտեղ ծաղկում են այս ծաղիկները, և ես հոգ եմ տանում դրանց մասին: Բայց նրանք երբեք չէին ծաղկի նրա համար, ով իրենց չի խնամում,- ասաց իմաստուն ծերունին: -Եվ դուք էլ սովորել եք բնությունից: Նայեք այս հրաշալի ծաղիկներին և արեք այնպես, ինչպես նրանք. Ձեր հոգին միայն լավ մարդկանց համար բացեք: Խուսափեք նրանցից, ով պոկում է ձեր թերթիկներն ու թաքցնում դրանք արևից: Այդ մոլախոտերը ծաղիկներից լավ են աճում, և դուք դրա հետ ոչինչ չեք կարող անել:

Ապա ծերունին եզրափակեց իր խոսքը հետևյալ մտքով.

-Աշխարհում շատ կեղտ ու չարիք կա, բայց նա, ով ուզում է մաքուր մնալ, մնում է… Ազնիվ եղեք ձեր ու ուրիշների առջև: Այնուամենայնիվ, հիշեք` չարժե հուլունքները լցնել խոզերի առջև: Դա չի օգնի ոչ ձեզ, ոչ էլ նրանց:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս