Բաժիններ՝

Վենետիկում զբոսաշրջիկներին 950 եվրոյի չափով տուգանել են ՝ կամրջի վրա սուրճ պատրաստելու համար

Վենետիկի ոստիկանությունը 950 եվրոյի տուգանել է Գերմանիայից ժամանած երկու զբոսաշրջիկներին` Ռիալտո կամրջի վրա սուրճ պատրաստելու համար: Այս մասին հաղորդել է BBC- ն:

Հաղորդվել է, որ զբոսաշրջիկներին խնդրել են նաև հեռանալ Վենետիկից: Իրավախախտումը նկատել է անցորդներից մեկը: Նա տեղեկացրել է ոստիկաններին, որոնք տուգանել են Գերմանիայի քաղաքացիներին:

Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն զբոսաշրջիկներին անվանել է «անդաստիարակ մարդիկ» և հայտարարել է, որ քաղաքի հյուրերը պարտավոր են հարգել այն: «Շնորհիվ տեղական ոստիկանության, նրանց (Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկներին) կպատժեն և կստիպեն լքել քաղաքը», – ավելացրել է նա:

Վենետիկի բնակիչները վաղուց է, ինչ դժգոհություն են հայտնում մեծ թվով զբոսաշրջիկների հետ կապված՝ մեկ տարվա ընթացքում մոտ 30 միլիոն մարդ է այցելում քաղաք: Այս կապակցությամբ մտցվել են մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես՝ Վենետիկի հյուրերին արգելվում է հանրային վայրերում պիկնիկներ անցկացնել:

Ռիալտո կամուրջը (Ponte di Rialto) Վենետիկի Գրանդ  ջրանցքի չորս կամուրջներից ամենահինն է և հանդիսանում է քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031