«Պարո՛ն Փաշինյան,Դուք չե՛ք տիրապետում իրավիճակին». Մեսրոպ Մանուկյան
Տնտեսագետ, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ապրիլի 26-ի Ձեր հայտնի live միացման ժամանակ անրադարձ կատարեցիք ՀՀ-ում օրինական գրանցված 562 043 աշխատողներին..
Պարո՛ն Փաշինյան, որքան էլ ցավալի` Դուք չե՛ք տիրապետում իրավիճակին: «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հերթական` հուլիսին կայացած նիստի գործադիր տնօրենի հաշվետվությունից ակնհայտ է դառնում, որ Ձեր կողմից հայտարարված թվերը իրականության հետ որևէ աղերս չունեն: Դրանք մանիպուլատիվ են:
Հ.Գ. Կարծում եմ` պետական այն պաշտոնյան, ով վարչապետի նման անհարմար վիճակի մեջ է գցում, պետք է հրապարակայնորեն պատժվի:
Հ.Գ. Մանավանդ որ, չեմ ուզում հավատալ, որ այդ գումարներն հավաքագրվում են… սակայն` գրպանվում են:
Հ.Գ. Լավագույն ամիսը՝ ապրիլ 501 572 , վատագույն ամիսը՝ հունվար 433 962 օրինական աշխատողներ…
Կից հիմնադրամի տնօրենի հաշվետվությունից տվյալները…»:
Ապրիլի 26-ի Ձեր հայտնի live միացման ժամանակ անրադարձ կատարեցիք ՀՀ-ում օրինական գրանցված 562 043 աշխատողներին . . ….
Gepostet von Mesrop Manukyan am Donnerstag, 18. Juli 2019