 
                        Մհեր Գրիգորյանն արձակուրդ կգնա
 
                                    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին արձակուրդ կտրամադրվի:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝
փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի 8 օրը՝ 2019 թվականի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 7-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        