Բաժիններ՝

Իրականացվում են համալիր միջոցառումներ. Վալերի Օսիպյան անդրադարձը աղմկահարույց սպանությանը

Հայաստանն աշխարհում ամենաանվտանգ երկրներից մեկն է: ՀՀ ոստիկանությունն ու ուժային կառույցներն ամեն ինչ անում են երկրի անվտանգությունն ապահովելու համար: ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով օրերս Երևանում տեղի ունեցած աղմկահարույց սպանությանը:

«Եթե համեմատում ենք 2019 թվականի առաջին կիսամյակը 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ, ապա կունենանք մինուս երկու, երեք սպանություն, ինչը ձեռքբերում է: Ինչ վերաբերում է գործին (խոսքը Նոր Նորքում սպանված Անդրանիկ Հարությունյանի գործի մասին է-խմբ.) իրականացվում են համալիր միջոցառումներ՝ համագործակցելով իրավապահ համակարգի այլ ստորաբաժանումների հետ: Ավելին չեմ կարող ասել՝ ելնելով գործերի շահերից: Վստահեցնում եմ իրավիճակը վերահսկելի է»,- ասաց Վալերիյ Օսիպյանը:

ՀՀ ոստիկանապետն անդրադարձավ նաև այն դիտարկմանը, թե ինքն ազատվել է տեղակալներից, ովքեր իրենից բարձր կոչում ունեին:

«Նման կոմպլեքսներ ու խնդիրներ չունեմ: Իմ ենթակաները կարող են բարձր կոչում ունենալ, դա ինձ չի կաշկանդում»,-ասաց Վալերիյ Օսիպյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031