Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը. ուղիղ

ՀՀ ազգային ժողովը շարունակում է կառավարության առաջարկով գումարված արտահերթ նիստի աշխատանքները:

Հուլիսի 1-ի նիստում երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն և քվեարկության կդրվեն նախորդ նիստին քննարկված և ընդունված օրենքների նախագծերը:

Օրակարգում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված նախագծերի փաթեթի, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Կքննարկվեն նաև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտիե կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքների նախագծերը և մի քանի այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Տեսանյութեր

Լրահոս