«Մեր ԱԳՆ-ն մտահոգվելու առիթ չունի՞». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօրվա հայտարարությունը, որը նվիրված էր բանտարկյալների միաժամանակյա ազատ արձակմանը, միայն առաջին հայացքից է բացառապես հումանիտար իր բնույթով։

Զավեն Կարապետյանի համար շատ ուրախ եմ։ Առողջություն եմ մաղթում և արագ հոգեբանական վերականգնում։ Հուսամ, մեր մեկ այլ հայրենակցի՝ Կարեն Ղազարյանի, ճակատագիրը նույնպես դրական հանգուցալուծում կստանա։

Սակայն համանախագահների հայտարարության մեջ տեղ գտած հետևալ ձևակերպումը կրկին մտահոգիչ է. «որքան հնարավոր է շուտ բովանդակային բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի հետագա ամրապնդման համար»։

Համանախագահների մոտ արդեն մեկ տարի է, ինչ բնավորություն է դարձել ադրբեջանական դիվանագիտության հորինած, այսպես կոչված «բովանդակային բանակցությունների» (substantive talks) մասին խոսելը։

Մի՞թե մեր ԱԳՆ-ն մտահոգվելու առիթ չունի։ Չէ՞ որ ամեն ինչ սկսվում է հենց այսպես, բառերից, որոնք ճակատագրական կարող են դառնալ»:

Տեսանյութեր

Լրահոս