Բաժիններ՝

Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում. նա քառորդ եզրափակչում է

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում:

Մինսկում ընթացող երկրորդ խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը մեկնարկում ուժերը չափեց  Վրաստանի ներկայացուցիչ Ռևազ Նադարեիշվիլիի հետ և հաղթեց 2:1 հաշվով: Հայ ըմբիշ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Հայաստանի հավաքականը դեռևս 5 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե: Բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանը և Գոռ Ներսիսյանըդարձել են բրոնզե մեդալակիրներ:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս