Բաժիններ՝

«Թուրքիայի հանդեպ պետք է արդար գտնվենք: Թուրքիան ԱՄՆ-ի բարեկամն է». Թրամփ

Թուրքիայի նախագահ Էրդողանը G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «hurriyet»-ը:

Թրամփը նախ նշել է, որ Օբամայի նախագահության տարիներին Թուրքիայի նկատմամբ արդար չեն գտնվել, քանի որ վերջինիս չի թույլատրվել գնել «Patriot» համակարգերը: Իսկ լրագրողների այն հարցին, թե արդյոք S-400-ների գնման դեպքում ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ, Թրամփը պատասխանել է.

«Այս հարցը մի փոքր խճճված է, տարբեր լուծումներ ենք փնտրում: Թուրքիայի հանդեպ պետք է արդար գտնվենք: Թուրքիան ԱՄՆ-ի բարեկամն է և առևտրային գործընկերը»:

Թրամփը ընդգծելով, որ Թուրքիայի հետ հարաբերությունները գնալով առաջընթաց են ապրում, նշել է. «Մեր նպատակն է քառապատկել առևտրի ծավալները: Թուրքիան շատ լավ արտադրանք ունի: Սակայն, մեր հարաբերությունները զարգանում են նաև ռազմական ոլորտում»:

Էրդողանը նույնպես բարձր գնահատելով Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների առաջընթացը, հայտնել է. «Նախ և առաջ մենք ռազմավարական գործընկերներ ենք: Այն, իհարկե, հիմնված է բազմաթիվ ոլորտներում փոխադարձ հանդուրժողականության վրա: Ես համոզված եմ, որ նույն կերպ էլ շարունակվելու է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս