«Երբ վարչապետ Փաշինյանը դավաճանում է պատգամավոր Փաշինյանին». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երբ վարչապետ Փաշինյանը դավաճանում է պատգամավոր Փաշինյանին
Մի առիթով դեռ պատգամավոր Փաշինյանն ասել է, թե դավաճանության հիմքում ընկած է սուտը և մարդն, այդ սուտն ասելով, դավաճանում է ոչ թե ուրիշին, այլ ինքն իրեն: Ինչպես ասում են՝ դու ասեցիր…
•Փաշինյանն ասում էր՝ վենդետա չի լինելու, իսկ վենդետա կա:
•Փաշինյանը միասնություն էր խոստանում, բայց հասարակությանը սևերի և սպիտակների բաժանեց:
•Սիրո և համերաշխության փոխարեն, ատելություն քարոզեց:
•Կուտակային կենսաթոշակների դեմ էր պայքարում, իսկ այժմ լռում է:
•Կարմիր գծերը պետք է հանվեն, իսկ այսօր կան:
•Տեսախցիկները պետք է հանվեն, չեն հանվել:
•Ներդրումներ պետք է լինեն, չկան:
•Բոլոր ոլորտներում պետք է զարգացում լինի, սուտ է:
•ԵՄ համաձայնագիրը ջուր է, հիմա գովում է:
•ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ն չեն բխում մեր շահերից, այսօր գովում է:
Հ.Գ.
Օտարերկրյա գործակալների վերաբերյալ հայտարարությունն էլ հերթական աննպատակ շոուն էր»: