Դավիթ Հարությունյանի կադրը՝ արդարադատության փոխնախարա՞ր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի տեղում քննարկվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։

Նա Դավիթ Հարությունյանի կադրն է՝ նրա թեւի տակ է «աճել», աշխատել է նախարարությունում որպես վարչության պետ, խորհրդարանում՝ որպես Հովիկ Աբրահամյանի խորհրդական։ Միջազգային իրավունքի մասնագետ է։

Դավիթ Հարությունյանը, չընդունելով «Ձեր կադրն է» ձեւակերպումը, գովեստներ չխնայեց նրա հասցեին․ «Փայլուն մասնագետ, հրաշալի մարդ», թեեւ նախարարությունում հակառակն են պնդում եւ հատկապես վերապահում ունեն «հրաշալի մարդու» մասով։

Միայն այն փաստը, որ նա արագությամբ կողմնորոշվեց՝ հեղափոխությունից անմիջապես հետո հին թիմից անցում կատարելով նոր թիմ եւ տաքուկ տեղավորվելով փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատակազմում, ապա նրա հետ տեղափոխվելով ԱԺ, խոսուն է։

Նրա ֆեյսբուքյան էջում նկատեցինք, որ հայատառ գրառում գրեթե չկա, նա աշխարհի հետ անգլերենով է շփվում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս