Բաժիններ՝

Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնի Այվը լքում է ընկերությունը

Apple ամերիկյան ընկերության գլխավոր դիզայներ Ջոնի Այվը 2019 թվականի ընթացքում կհեռանա ընկերությունից: Այդ մասին հունիսի 27-ին հայտնել է Financial Times-ը: Նշվում է, որ Այվն ստեղծելու է իր սեփական LoveFrom դիզայներական ընկերությունը, որի առաջին հաճախորդը կդառնա Apple-ը:

«Թեեւ ես չեմ աշխատելու Apple-ում, ես էլի ներգրավված եմ լինելու (նրա հետ աշխատանքին). հուսով եմ երկար տարիներ»,- հայտնել է դիզայները թերթին: Ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկը, մեկնաբանելով Ջոնաթան Այվի հեռանալը, հայտարարել է, որ իրենք կշարունակեն համագործակցությունը: 52-ամյա Ջոնաթան Այվն Apple-ում աշխատում է 1992 թվականից: Նա է մշակել այնպիսի սարքերի դիզայնը, ինչպիսիք են՝ iPhone-ը, iPod-ը, Mac-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս