«Բարսելոնան» և «Վալենսիան» փոխանակվեցին դարպասապահներով
«Վալենսիան» հայտարարել է, որ գնել է «Բարսելոնայի» երկրորդ դարպասապահ Յասպեր Սիլեսենի տրանսֆերային իրավունքները:
Գործարքի արժեքը կազմել է 35 մլն եվրո: 30-ամյա դարպասապահը նոր ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2023 թվականը: Դարպասապահի հրաժարագինը կկազմի 80 մլն եվրո:
Կատալոնական ակումբում Սիլեսենն անցկացրեց երեք մրցաշրջան, մասնակցեց 32 հանդիպման և նվաճեց 5 տիտղոս:
Ավելի վաղ կար տեղեկատվություն, որ «Բարսելոնան» փոխում է Սիլեսենին «Վալենսիայի» ֆուտբոլիստ Նետոյի հետ՝ առանց հավելյալ վճարների: Ակումբի երկրպագուները համոզված էին, որ Սիլեսենը հեռանալու է, բայց բարկացել էին, քանի որ կարծում էին, որ Սիլեսենի նման կերպ հեռանալն անարդար է:
Նետոն, ամեն դեպքում, տեղափոխվեց կատալոնական ակումբ և կլինի Մարկ Անդրե տեր Շտեգենի նոր փոխարինողը: Ֆուտբոլիստի համար կատալոնացիները վճարել են 26+9 միլիոն եվրո+ բոնուսներ:
Նետոն կատալոնական ակումբի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր՝ մինչև 2023 թվականը: Ըստ պայմանագրի՝ նրա հրաժարականը կկազմի 200 միլիոն եվրո:
Սիրարփի Աղաբաբյան