Բաժիններ՝

Թուրքիան դարձել է տարանցիկ երկիր թմրանյութերի շրջանառության համար

Թմրանյութերի վերաբերյալ ՄԱԿ-ի հրապարակած համաշխարհային զեկույցի համաձայն՝ 2017թ․ աշխարհում 271 մլն մարդ օգտագործել է թմրանյութեր։ Այդ թիվը համախատասխանում է 15-64 տարեկանների ընդհանուր թվի 5 տոկոսին։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործությունների դեմ պայքարի գրասենյակը նշված զեկույցը հրապարակում է 2 տարին մեկ անգամ։ Զեկույցում արձանագրվել է, որ աշխարհում շուրջ 35 մլն մարդ տառապում է թմրանյութերի օգտագործման պատճառով առաջացած խանգարումներից։ Ընդ որում բուժվում է նման խնդիրներով տառապող յուրաքանչյուր 7 մարդուց միայն 1-ը։ Ըստ նույն զեկույցի՝ 2017թ․ թմրանյութերի օգտագործման հետևանքով 585․000 մարդ է մահացել։

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ Թուրքիան 4-րդ երկիրն է աշխարհում, որտեղ ամենից շատ են հայտնաբերվել և առգրավվել հանգստացնող և քնաբեր ազդեցությամբ թմրանյութերը։

2017թ․ աշխարհի մասշտաբով կրկնակի ավելացել է հայտնաբերված և առգրավված հերոինի և մորֆինի ծավալը՝ հասնելով շուրջ 24 տոննայի։ Այս նյութերի  շրջանառության մեջ էական դեր ունեն Թուրքիան և Բուլղարիան։ Հենց այս երկրներով են մորֆինն ու հերոինը ուղարկվում Եվրոպա։

2017 թվականը նաև աչքի է ընկել կոկաինի արտադրության ռեկորդային մակարդակով։ Ընդ որում Հյուսիսային Ամերիկայում, Արևմտյան և կենտրոնական Եվրոպայում, Հարավային Ամերիկայում և Օվկիանայում կոկաինի օգտագործման ծավալները հետզհետե մեծանում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս