Volvo-ն զրահապատ ավտոմոբիլներ կթողարկի
Volvo Cars ընկերությունն սկսում է XC90 մոդելի երկու զրահապատ վերափոխակների թողարկումը: Դրանք կստանան 10-միլիմետրանոց մեծ ամրության պողպատե պատվածք եւ մինչեւ 50 միլիմետր հաստությամբ գնդականթափանց ապակի:
Ավտոարադրողն այսպես է պատրաստվում պատասխանել «հավելյալ պաշտպանության կարիք ունեցող» անձանց համար զրահապատ ավտոմոբիլների՝ վերջին ժամանակներս աճած պահանջարկին: Այդ մասին ասված է ընկերության՝ հունիսի 26-ին հրապարակված մամուլի տեղեկագրում:
Ավելի հզոր զրահով մոդելը պահանջում է նոր շասիներ եւ արգելակներ, քանի որ պաշտպանության տարրերը 1,4 տոննայով ծանրացնում են այն: Հիմնական զրահապատ վերափոխակի հավաքումը կկատարվի Գյոթեբորգի գործարանում, բայց զրահի տեղադրման համար ավտոմեքենաները կուղարկեն Գերմանիա:
Առաջին զրահապատ Volvo ХС90-ը հարահոսից կիջնի այս տարվա վերջին: ХС90-ի մյուս, ավելի թեթեւ վերափոխակը կարտադրվի Բրազիլիայում: Դրա վաճառքների սկիզբը պլանավորված է հաջորդ տարվա առաջին կեսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: