Բաժիններ՝

Բրազիլիայում մերժել են ազատ արձակել նախկին նախագահ Լուլա դա Սիլվային

Բրազիլիայի Բարձրագույն ֆեդերալ դատարանի երկրորդ կոլեգիան հունիսի 25-ին մերժել է կալանքից ազատել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որը պատիժ է կրում կոռուպցիայի համար։

Ինչպես հայտնել է Globo թերթը, վճիռը կայացվել է դատավորների երեք կողմ եւ երկու դեմ ձայներով: Նախկին նախագահի փաստաբանները վիճարկել նախկին դատավոր Սերժիու Մորուի՝ այժմ Ժաիր Բոլսոնարուի կառավարությունում արդարադատության նախարարի աշխատանքը՝ համարելով, որ նա անաչառ չի եղել Լուլայի նկատմամբ դատավճիռ կայացնելիս:

Այդ վճիռը նախնական է, վերջնական վճիռը կընդունեն ավելի ուշ:
2018 թվականի հունվարին Լուլա դա Սիլվան դատապարտվել է 12 տարվա եւ մեկ ամսվա բանտարկության կոռուպցիայի գործով: Անցյալ տարվա ապրիլին նան տարել են Կուրիտիբուի բանտ, որտեղ նա սկսել է կրել պատիժը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս