Թբիլիսիում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 305 ցուցարարի
Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները Թբիլիսիում երկրի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաների ընթացքում բերման են ենթարկել 305 ցուցարարի: Այդ մասին կայացած բրիֆինգում հայտնել է գերատեսչության փոխղեկավար Վլադիմիր Բորցվաձեն:
«Ակցիայի մասնակիցների ագրեսիվ մասը ողջ գիշերվա ընթացքում շարունակում էր իրավախախտումներ կատարել: Լուսաբացին նրանք ոչնչացրել են ոստիկանական ու քաղաքացիական ավտոմեքենաներ եւ ավերածություններ գործել հարակից տարածքի մասնավոր օբյեկտներում: Տարբեր իրավախախտումների համար բերման է ենթարկվել ակցիայի 305 մասնակից»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: