Առնվազն տասը մարդ է զոհվել Բաղդադի մզկիթում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունից
Հունիսի 21-ին «մահապարտի գոտու» օգտագործմամբ պայթյուն է որոտացել Բաղդադի մզկիթներից մեկում, զոհվել է տասը, տուժել՝ եւս 30 մարդ: Այդ մասին հայտնել է BaghdadToday տեղեկատվական պորտալը՝ վկայակոչելով անվտանգության մարմինների մի աղբյուր:
«Բաղդադի արեւելյան մասի Ալ Բալադիյաթ շրջանի իմամ Մահդիի մզկիթում պայթյունի հետեւանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 30 մարդ»,-պորտալը մեջբերել է աղբյուրի խոսքը:
Պայթյունը որոտացել է, երբ ահաբեկիչը մզկիթ մտնելիս գործի է դրել «մահապարտի գոտին»:
Որպես կանոն ուրբաթ օրը մզկիթներում ավելի շատ հավատացյալներ են լինում:
al-Sumaria հեռուստաալիքի տվյալներով՝ անվտանգության մարմինները շրջապատել են պատահարի վայրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: