Բաժիններ՝

«Այդ մարդը ավերել է Վրաստանի տնտեսությունը, և միլիոնավոր վրացիներ են փախել երկրից, իսկ երեկ նա մինչև վերջ ծիծաղեց մեզ վրա ու հողին հավասարեցրեց». Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սահակաշվիլին կոչ է անում իր բոլոր կողմնակիցներին՝ հունիսի 21-ին վերստին գալ Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտա՝ վերջ դնելու «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի կառավարմանը:

«Այժմ բոլոր հարցերն անհրաժեշտ է մի կողմ դնել, բոլոր նրանք, ովքեր սիրում են Վրաստանը, այդ թվում՝ իմ բոլոր կողմնակիցները, պետք է դուրս գան, որպեսզի հեռացնեն Իվանիշվիլիի ռեժիմը»,-հայտարարել է Սահակաշվիլին սոցցանցում տեսահեռարձակման ընթացքում:

Նրա խոսքով՝ «անթույլատրելի է, որ միջնադարյան ֆեոդալը կառավարի Եվրոպայի մասը դառնալու հավակնող երկիրը»: «Այդ մարդը ավերել է Վրաստանի տնտեսությունը, եւ միլիոնավոր վրացիներ են փախել երկրից, իսկ երեկ նա մինչեւ վերջ ծիծաղեց մեզ վրա ու հողին հավասարեցրեց»,-ասել է Սահակաշվիլին:

«Այդ մարդը պետք է հեռանա եւ վերադարձնի այն ամենը, ինչ գողացել Է վրաց ժողովրդից՝ միլիարդավոր լարիներ վերջին հինգ տարվա ընթացքու»,-հավելել Է Վրաստանի նախկին նախագահը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս