Apple-ը MacBook Pro նոութբուքերի մի մասը հետ է կանչում մարտկոցների հետ կապված խնդիրների պատճառով
Apple ընկերությունը 2015-2017 թվականներին վաճառքներում հասանելի MacBook Pro նոութբուքերի մի մասը հետ է կանչում մարտկոցի հնարավոր բռնկման պատճառով: Այդ մասին վկայում է ընկերության կայքում զետեղված հայտարարությունը:
Պոտենցիալ առումով խոցելի են ճանաչվել Retina-դիսփլեյով 15-դյույմանոց մոդելի նոութբուքերը, որոնք թողարկվել են 2015 թվականի կեսերին:
«Apple-ում պարզել են, որ 15-դյույմանոց MacBook Pro-ների վաղ սերնդի մի շարք մոդելների մարտկոցը կարող է չափից ավելի տաքանալ եւ հրդեհային անվտանգության սպառնալիք ստեղծել»,-ասված է պաշտոնական կայքում:
Այս կայքում կարելի է սերիական համարով ստուգել, թե ծրագրի գործողությունը տարածվում է արդյոք նոութբուքի վրա: Ընկերությունը խոստանում է անվճար փոխարինել հին մարտկոցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: