Բաժիններ՝

ԵՄ-ի ղեկավարները համաձայնության չեկան ԵՀ-ի նոր ղեկավարի շուրջ. արտահերթ գագաթնաժողովը նշանակված է հունիսի 30-ին

Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները համաձայնության չեն եկել Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի շուրջ, բանավեճերը շարունակելու համար հունիսի 30-ին արտահերթ գագաթնաժողով է նշանակվել Բրյուսելում: Այդ մասին հունիսի 21-ին գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը: «Թեկնածուներից ոչ մեկը չունի մեծամասնություն, առայժմ վաղաժամ է խոսել անունների մասին: Մենք կրկին կհանդիպենք հունիսի 30-ի գագաթնաժողովում»,- հայտարարել է նա:

Տուսկն ընդգծել է, որ ԵՄ-ի ղեկավարները տրամադրված են փաթեթային որոշման հասնել ԵՄ-ի բոլոր հանգուցային պաշտոններում նշանակումների շուրջ: Եվրահանձնաժողովի ղեկավարից բացի, նրանք պետք է որոշեն, Տուսկի հաջորդին Եվրախորհրդի նախագահի պաշտոնում, ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին, որը կփոխարինի Ֆեդերիկա Մոգերինիին, Եվրախորհրդարանի նոր նախագահին՝ Անտոնիո Տայանիի փոխարեն եւ Եվրոպայի Կենտրոնական բանկի նախագահին՝ Մարիո Դրագիի փոխարեն: «Մենք մտադիր ենք գտնել փաթեթային լուծում, որը կարտացոլեր Եվրամիության ողջ բազմազանությունը: Առայժմ ես կշարունակեմ կոնսուլտացիաները Եվրոպական խորհրդարանի հետ»,- ասել է Տուսկը:

«Եվրամիության բազմազանություն» արտահայտությունը նշանակում է, որ ԵՄ-ի ինստիտուտների նոր ղեկավարների թվում պետք է լինեն ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, որոնք ներկայացնում են Եվրամիության տարբեր տարածաշրջաններն ու քաղաքական կուսակցությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս