Սուրիկ Խաչատրյանի շքեղ առանձնատունը մինչ օրս գրանցված չէ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում
Կենդանաբանական այգու ճանապարհին գտնվող Սուրիկ Խաչատրյանի շքեղ առանձնատունը մինչ օրս գրանցված չէ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը։
«Չդիմանամ գայթակղությանն ու ասեմ՝ այո, դա իրականությանը համապատասխանում է, և այդ գույքը դեռևս գրանցված չի մեզ մոտ»,- ասաց նա՝ նշելով, որ կոմիտեն լիազորություն չունի Խաչատրյանին պարտադրել գրանցել, այդ լիազորությունը պատկանում է համայնքին։ Նա վստահություն հայտնեց, որ համայնքը գրանցել կտա այդ գույքը։
«Բազմաթիվ են օրինակները, որ հսկայական պալատներ, ուղղակի բերում են մեզ մոտ գրանցում են արդեն գոյություն ունեցող շենքեր՝ և՛ Մոնումենտից, և՛ բարձր պաշտոնյաներ»,- ասաց Ս.Պետրոսյանը՝ հրաժարվելով այլ անուններ նշել։
Մանրամասները՝ տեսանյութում