Վահան Դանիելյանը նշանակվել է «Լոռի» ՖԱ գլխավոր տնօրեն
![](https://168.am/wp-content/uploads/2019/06/979188.jpg)
Վահան Դանիելյանը նշանակվել է «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլի ոլորտում մեծ փորձ ունեցող Դանիելյանը 2001-2005 թթ. աշխատել է «Բանանցում», 2006-2014թթ.՝ «Փյունիկում», 2014-2017թթ.՝ «Գանձասար-Կապանում»՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
Մինչ այս «Լոռի»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Աբրահամյանը: