Բաժիններ՝

Եվրոպական խաղերի բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Հովհաննես Բաչկովը

Հայտնի է, թե ով է լինելու Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանի դրոշակակիրը:

Մինսկում հունիսի 21-ին մեկնարկող Եվրոպական երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը:

Եվրոպական երկրորդ խաղերը կանցկացվեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը: Այս տարի խաղերին կմասնակցեն մոտ 4000 մարզիկ եվրոպական 50 երկրից: Մասնակիցները կմրցեն 15 մարզաձևերում` խաղարկելով 199 մեդալների հավաքածու:

Հայաստանն այս խաղերին կմասնակցի 37 մարզիկով` Գեւորգ Ղարիբյան (60 կգ, ըմբշամարտ), Կարեն Ասլանյան (67 կգ, ըմբշամարտ), Վահե Պողոսյան (77 կգ, ըմբշամարտ), Արթուր Շահինյան (87 կգ, ըմբշամարտ), Արթուր Ալեքսանյան (97 կգ, ըմբշամարտ), Գարիկ Բարսեղյան (57 կգ, ըմբշամարտ), Վալոդյա Ֆրանգուլյան (65 կգ, ըմբշամարտ), Սարգիս Հովսեփյան (97 կգ, ըմբշամարտ), Անդրանիկ Գալստյան (125 կգ, ըմբշամարտ), Արթուր Դավթյան (մարմնամարզություն), Վահագն Դավթյան (մարմնամարզություն), Արթուր Թովմասյան (մարմնամարզություն), Արթուր Հովհաննիսյան (49 կգ, բռնցքամարտ), Բարեղամ Հարությունյան (52 կգ, բռնցքամարտ), Ժիրայր Սարգսյան (56 կգ, բռնցքամարտ), Կարեն Տոնականյան (60 կգ, բռնցքամարտ), Հովհաննես Բաչկով (64 կգ, բռնցքամարտ), Գուրգեն Մադոյան (69 կգ, բռնցքամարտ), Արման Դարչինյան (75 կգ, բռնցքամարտ), Գոռ Ներսիսյան (81 կգ, բռնցքամարտ), Հենրիկ Սարգսյան (91 կգ, բռնցքամարտ), Գուրգեն Հովհաննիսյան (+91 կգ, բռնցքամարտ), Անուշ Գրիգորյան (51 կգ, բռնցքամարտ), Հրաչիկ Բաբայան (հրաձգություն), Ալլա Պողոսյան (հրաձգություն), Դավիթ Մարաբյան (թիավարություն), Արա Վիրաբյան (թիավարություն), Վլադիմիր Ալավերդյան (թիավարություն), Ֆերդինանդ Կարապետյան (77 կգ, ձյուդո), Էդգար Ստեփանյան (հեծանվասպորտ), Լիլիթ Պողոսյան (բադմինթոն), Տիգրան Կիրակոսյան (52 կգ, սամբո), Մաքսիմ Մանուկյան (57 կգ, սամբո), Արսեն Ղազարյան (74 կգ, սամբո), Դավիթ Գրիգորյան (82 կգ, սամբո), Գրիգոր Սահակյան (90 կգ, սամբո),Ասյա Լալազարյան (48 կգ, սամբո):

Վարվառա Հայրապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս