Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ն սադրիչ է որակել ԱՄՆ-ի խոցված անօդաչուի գործողությունները

Թեհրանն իրանցի զինվորականների կողմից խոցված ամերիկյան անօդաչուի գործողությունները համարում է սադրիչ, վճռականորեն դատապարտում է դրանք: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Վճռական բողոք հայտնելով նմանօրինակ ագրեսիվ եւ սադրիչ գործողությունների դեմ՝ նախազգուշացնում ենք, որ երկրի օդային տարածություն ցանկացած օբյեկտի կամ թռչող միջոցի անօրինական ու ագրեսիվ ներթափանցում, Իրանի տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն ու սահմանների խախտում կկասեցվի»,-ասել է Մուսավին, նշելով, որ Իրանի սահմանների խախտման հետեւանքների համար պատասխանատվությունն ընկնում է խախտողների վրա:

Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունիսի 20-ի առավոտյան, նշվում է, որ Global Hawk ամերիկյան անօդաչուն ԻՀՊԶ-ի ռազմաօդային ուժերի կողմից խոցվել է Խորմոզգանի նահանգի Կուխ Մուբարաքի շրջանում՝ Պարսից ծոցի մուտքի մոտ այն բանից հետո, երբ խախտել է Իրանի օդային տարածությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս