Թուրքերը ռուսներից կարող են գնել S-400-ների ևս մի քանի մարտկոց, եթե ԱՄՆ-ն շարունակի ճնշումները
Թուրքիայի ռազմաօդային ուժերում նախկինում ծառայած գեներալ-լեյտենանտ Էրդողան Քարաքուշը խոսել է վերջին շրջանում պաշտոնական Անկարայի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած ճնշումների մասին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Միջանկյալ նշենք, որ ամերիկյան ճնշումները պայմանավորված են ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման ռուս-թուրքական գործարքով:
Ամերիկացի պաշտոնյաները մի քանի անգամ արդեն զգուշացրել են, որ, եթե թուրքական կողմը ձեռք բերի այդ համակարգերը, ապա Վաշինգտոնը Թուրքիային չի մատակարարի նոր սերնդի F-35 կործանիչները։
Թուրք զինվորականը պնդել է, որ եթե ամերիկյան կողմից ճնշումները շարունակվեն, ապա Թուրքիան, ի պատասխան այդ ամենի, Ռուսաստանից կգնի S-400 ևս 10 մարտկոց, իսկ F-35- փոխարեն կգնի չինական կործանիչներ։
«Եթե ԱՄՆ-ի հետ կամուրջներն ամբողջովին վերացվեն, ապա Թուրքիան S-400-ների 4 մարտկոցի տեղը կունենա 10 մարտկոց։ Դրա հետ մեկտեղ Թուրքիան F-35-ների փոխարեն Չինաստանից կգնի կործանիչներ։ Դա էլ կնշանակի Չինաստանի ներգրավում այս տարածաշրջանում»,- ասել է Քարքուշը։