Բաժիններ՝

Կիմ Չեն Ունը և նրա տիկինն անձամբ են դիմավորել Սի Ցզինպինին և Չինաստանի առաջին տիկնոջը

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ նրա տիկինը՝ Լի Սոլ Չժուն, անձամբ են Փհենյանի օդանավակայանում դիմավորել պետական այցով ժամանած ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին եւ Չինաստանի առաջին տիկնոջը՝ Պեն Լիյուանին: Այդ մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

«Հանրության ուրախ բացականչությունների ներքո Սի Ցզինպինինը եւ նրա տիկին Պեն Լիյուանը դուրս են եկել ինքնաթիռից: Կիմ Չեն Ունը եւ նրա տիկին Լի Սոլ Չժուն նրանց ողջունել են շարժասանդուղքի մոտ եւ ջերմորեն սեղմել ձեռքերը… Երեխաները ծաղիկներ են նվիրել Սի Ցզինպինին եւ Պեն Լիյուանին»,-նշում է հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն, 21 հրետանային համազարկի հնչյունների ներքո զինվորական նվագախումբը կատարել է երկու երկրների պետական օրհներգերը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ 21 մոտոցիկլետներից բաղկացած շարասյան ուղեկցությամբ Սի Ցզինպինն ուղեւորվել է Կիմսուսանի պալատ: Նշվում Է, որ ճանապարհի երկու կողմից երկու ղեկավարներին ջերմորեն ողջունել է մարդկանց բազմությունը:

Երբ Սի Ցզինպինը ժամանել է պալատի մերձակա հրապարակ, օդ են արձակվել հազարավոր գունավոր փուչիկներ, իսկ Չինաստանի ղեկավարին ու նրա տիկնոջը ողջունել է ԿԺԴՀ-ի կուսակցական ու կառավարական ղեկավարությունը: Սի Ցզինպինը դարձել է օտարերկրյա առաջին ղեկավարը, որը նման պատվի է արժանացել:

Հյուսիսային Կորեա Սի Ցզինպինի այցը նվիրված է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-րդ տարեդարձին եւ կդառնա վերջին 14 տարվա ընթացքում Չինաստանի կուսակցական ու պետական ղեկավարի առաջին պաշտոնական այցը ԿԺԴՀ:

Սի Ցզինպինն արդեն այցելել է Հյուսիսային Կորեա 2008 թվականին, բայց այն ժամանակ նա զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը:

ԿԺԴՀ Չինաստանի ղեկավարի վերջին այցը կայացել է 2005 թվականին, այն կատարել է Հու Ցզինտաոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս