ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard-ի հետ համատեղ մեկնարկում է ակցիա #անկանխիկմարաթոն

ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ արդեն 7-րդ անգամ հայտարարում է «Անկանխիկ մարաթոն» ակցիայի մեկնարկի մասին՝ Mastercard վարկային և դեբետային քարտերի քարտապանների համար:

Ակցիան մեկնարկեց 15.06.2019թ ու կտևի մինչև 15.09.2019թ.  ներառյալ, ինչի ընթացքում կատարելով անկանխիկ գործարքներ Հայաստանի Հանրապետության տարածքում և արտասահմանում, ինչպես նաև ինտերնետ միջավայրում ՎՏԲ-Հայաստան Բանկի դեբետային ու վարկային Mastercard Standard Unembossed, Standard ու Gold քարտերով՝ հաճախորդները ավտոմատ կերպով կկուտակեն բոնուսային միավորներ և կկարողանան փոխանակել դրանք արժեքավոր նվերներով:

Բոնուսային միավորների կուտակման մեխանիզմը հետևյալն է. ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով կատարված անկանխիկ վճարումների յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց կուտակվում է 1 բոնուսային միավոր: Անկանխիկ գործարքների նվազագույն գումարը, որի դիմաց կարող են կուտակվել բոնուսային միավորներ կազմում է 5000 ՀՀ դրամ, իսկ առավելագույն միավորները մեկ անկանխիկ գործարքի համար` 500 միավոր:

#անկանխիկմարաթոն ակցիայի մասնակիցները հնարավորություն ունեն ցանկացած ժամանակ ստուգել կուտակված բոնուսային միավորի քանակը ու փոխանակել կուտակված միավորները նվերներով հետևյալ կայքում:

#անկանխիկմարաթոն ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Տեսանյութեր

Լրահոս