«Բարսելոնայի» դարպասապահը կարող է շարունակել կարիերան ԱՊԼ-ում
«Բարսելոնայի» հոլանդացի դարպասապահ Յասպեր Սիլեսենը հայտնվել է բրիտանական ակումբների հետաքրքրությունների շրջանակում: Ինչպես հաղորդում է Sport.es-ը, նրանով հետաքրքրվում են «Էվերթոնը» և «Վեսթ Հեմը»:
Աղբյուրը հաղորդում է, որ «Բարսելոնան» պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից և արդեն փոխարինող է փնտրում:
Անցյալ մրցաշրջանում 30-ամյա Սիլեսենն իսպանական Պրիմերայում մասնակցել է 3 հանդիպման, որոնցում բաց է թողել 4 գնդակ: Ինչպես նաև նրա հաշվին կա 7 հանդիպում և 8 բաց թողնված գնդակներ Իսպանիայի գավաթում:
Հոլանդացին «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է դարձել 2016 թվականին, բայց հիմնական կազմում ամրապնդվել այդպես էլ չհաջողվեց: Նախքան տրանսֆերը նա հանդես էր գալիս «Այաքսի» կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը