Բաժիններ՝

Huawei-ը հետաձգել է Mate X ճկուն սմարթֆոնի վաճառքների սկիզբը. The Wall Street Journal

Huawei չինական ընկերությունը ծալովի էկրանով Mate X սմարթֆոնի վաճառքների մեկնարկը հունիսից հետաձգել է սեպտեմբեր: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ընկերության ավագ փոխնախագահ Վինսենթ Փենգին:

«Ընկերությունը Mate X-ի վաճառքը հետաձգում է ծալովի էկրանի՝ հեռախոսի ամենաբարդ տեխնիկական բաղադրիչի որակը բարելավելու համար»,-ասել է նա հրատարակությանը, նշելով, որ սարքն այժմ համակողմանի թեստավորում է անցնում:

Ինչպես նշել են թերթում, Huawei-ը ուշադրություն է դարձրել Samsung ընկերության անհաջող փորձի վրա, որին հարկ եղավ իր Galaxy Fold ճկուն սմարթֆոնի վաճառքների սկիզբը հետաձգել էկրանի հետ կապված խնդիրների պատճառով: Փենգը նշել է, որ վաճառքների հետաձգումը կապված չէ Huawei-ի՝ ԱՄՆ-ում ծագած խնդիրների հետ:

ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը մայիսի կեսերին Huawei-ը մտցրել էսեւ ցուցակ, ինչը փակում է ամերիկյան արտադրողների բաղադրիչներ եւ տեխնոլոգիաներ գնելու ուղին: Huawei-ին արգելված է գործեր վարել ամերիկյան գործարարության հետ առանց համապատասխան թույլատրագրերի

Mate X սմարթֆոնը, որն օժանդակում է 5G կապի ստանդարտը, փետրվարի 24-ին ներկայացվել էր Բարսելոնում՝ Համաշխարհային շարժական կոնգրեսում (Mobile World Congress): Դրա օպերատիվ հիշողությունը կազմում է 8 Գբ, իսկ կուտակիչինը՝ 512 Գբ:

Սարքը զուգորդում է ինչպես սմարթֆոնի, այնպես էլ պլանշետի գործառույթները: Ծալված վիճակում այն ունի երկու էկրան՝ 6,6 եւ 6,39 դյույմ անկյունագծով՝ համապատասխանաբար, բացված վիճակում՝ մեկ էկրան, որի անկյունագիծը կազմում է ութ դյույմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս