Գրիզմանը հստակ կտեղափոխվի «Բարսելոնա»
Հարձակվող Անտուան Գրիզմանը կդառնա կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ:
Այս մասին հայտարարել է «Ատլետիկոյի» գործադիր տնօրեններից մեկը՝ Միգել Անխել Խիլ Մարիան:
«Մարտից մենք գիտեինք, որ Գրիզմանը գնալու է «Բարսելոնա»»,- ասել է Խիլ Մարինան:
Ավելի վաղ իսպանական մամուլը գրել էր, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները հավանություն չեն տվել Գրիզմանի տեղափոխությանը:
Գրիզմանն օրերս հայտարարել էր, որ գիտի՝ որտեղ է տեղափոխվելու, և շուտով բոլորին ամեն ինչ կհայտնի:
«Ես գիտեմ, թե որտեղ եմ ուզում գնալ և ինչ զոհողությունների պետք է գնամ այնտեղ հայտնվելու համար: Ես խնդրում եմ մի փոքր համբերություն: Մի փոքր համբերություն, երբ ամեն ինչ պարզվի, ես կհայտնեմ: Երբ իրավիճակն ամբողջությամբ պարզվի, ուրախ կլինեմ ձեզ պատմել ամեն ինչ»,- ասել է Գրիզմանը:
Անցյալ ամիս ֆրանսիացին հայտարարեց, որ հեռանում է «Ատլետիկոյից»: Հուլիսի 1-ից խաղացողի պայմանագրում նրա հրաժարագինը կկազմի 120 մլն եվրո: Գրիզմանին գնելու հիմնական հավակնորդը կատալոնական «Բարսելոնան» է:
Սիրարփի Աղաբաբյան