Բաժիններ՝

Լեոնարդ Քոենի նամակներն 876.000 դոլարով վաճառվել են աճուրդով

Կանադացի բանաստեղծ եւ երգիչ Լենարդ Քոենի նամակներն այն կնոջը, որը նրան ոգեշնչել է ստեղծելու So Long, Marianne հռչակավոր երգը, 876 հազար դոլարով վաճառվել են Christie՚s-ի աճուրդում:

Քոենը եւ ծնունդով Նորվեգիայից Մարիաննա Իլենը ծանոթացել են 1960 թվականին Հունաստանի Իդրա կղզում: Քոենի ուղարկած նամակները վկայում են ինչպես ծավալվող սիրավեպի, այնպես էլ սկսնակ բանաստեղծի՝ աստիճանաբար աշխարհահռչակ կատարող դառնալու մասին: Արխիվից ամենաթանկ լոտը դարձել է 1960 թվականի դեկտեմբերով թվագրված նամակը:

Այն վաճառվել է 56 հազար դոլարով՝ ավելի քան հնգապատիկ գերազանցելով նախավաճառքային Էսթիմեյթը: Մարիաննա Իլենը մահացել է 2016 թվականի հուլիսին Օսլոյում 81 տարեկան հասակում: Քոենի նամակներն աճուրդային տանն է հանձնել նրա ընտանիքը: Քոենն ինքը մահացել է 2016 թվականի նոյեմբերին Մոնրեալում՝ կյանքի 83-րդ տարում:

Նա հեղինակն է այնպիսի հանրահայտ երգերի, ինչպիսիք են Hallelujah-ը, Suzanne-ը եւ So Long, Marianne-ը: Բացի դրանից, Քոենը լույս է ընծայել բանաստեղծությունների եւ արձակի մի քանի ժողովածուներ, ինչպես նաեւ հրատարակել էերկու վեպ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս