Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է՝ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահի ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Հարցին, թե ո՞րն է եղել հանդիպման պատճառն ու ի՞նչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում, Սողոմոնյանը պատասխանեց, որ հանդիպման մասին տեղեկությունը հաստատելուց բացի հավելյալ տեղեկություն տրամադրել չի կարող:

Հիշեցնենք, որ 168.am-ն ավելի վաղ գրել էր, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը մոտ մեր աղբյուրի տեղեկացրել էր, որ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում գտնվող 2-րդ Նախագահի գրասենյակ և հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս