Բաժիններ՝

Երկրագնդի բնակչության գրեթե կեսը մինչև 2024 թականը կբնակվի 5G ծածկույթի գոտում. փորձագետներ

Աշխարհի բնակչության գրեթե կեսը 2024 թվականի վերջին կբնակվի հինգերորդ սերնդի (5G) կապի ցանցերի գործողության գոտում: Այս կանխատեսումը ներկայացրել է Ericsson Mobility Report-ը։

Փաստաթղթում նշված է, որ 5G տեխնոլոգիաների ծավալման արագ տեմպերի պատճառով ընկերությունը վերանայել է 2018 թվականի նոյեմբերին թողարկված իր կանխատեսումը: «Նորացված գնահատման համաձայն՝ 2024 թվականի վերջին աշխարհում կարձանագրվի 1,9 միլիարդ միացում՝ 400 միլիոնով կամ 27 տոկոսով ավելի, քան հայտարարվել էր տարեկան հաշվետվությունում:ծ

Հաշվետվության մյուս կանխատեսումային տվյալները նույնպես վերանայվել են ցուցանիշների ավելացման միտումով: Մասնավորապես, 2024 թվականի վերջին աշխարհի բնակչության 45 տոկոսը կբնակվի 5G ցաների գործողության գոտում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Փորձագետների գնահատումներով՝ վերջին ցուցանիշը կարող Է մինչեւ 65 տոկոս աճել հաճախական ռեսուրսի համատեղ օգտագործման տեխնոլոգիայի կիրառման հաշվին, որը թույլ է տալիս 5G ցանցերը ծավալել LTE հաճախականությունների ընդգրկույթներում: Մի քանի երկրներում գործարկուներն արդեն սկսել են 5G ցանցերի առեւտրային շահագործումը, ինչը տեղի է ունեցել 5G-ով սմարթֆոնների հայտնվելուց հետո, նշում են փորձագետները:

Ըստ որում, ասված է հետազոտության մեջ, որոշ շուկաներում գործարկուներն առաջին իսկ տարում բնակչության գրեթե 90 տոկոսի համար 5G-ծածկույթի ստեղծման հավակնոտ նպատակներ ունեն:

«Բոլոր հիմնական հաճախային ընդգրկույթների համար սմարթֆոնները վաճառքում կհայտնվեն այս տարվա ընթացքում: 2019 թվականի վերջին աշխարհում կլինի ավելի քան 10 միլիոն 5G-միացում: Դա հնարավոր կլինի վաճառքում 5G-սարքերի մոդելների քանակի ավելացման եւ ավելի ու ավելի մեծ թվով 5G-ցանցերի գործարկման շնորհիվ:

5G տեխնոլոգիաներն ամենից արագ կզարգանան Հյուսիսային Ամերիկայում. 2024 թվականին 5G ցանցին բաժին կընկնի միացումների ընդհանուր թվի 63 տոկոսը, երկրորդ տեղում կլինի Հյուսիսարեւելյան Ասիան (47 տոկոս), երրորդում՝ Եվրոպան (40 տոկոս)»,- նշված է կանխատեսման մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս