Եվրամիությունում էլեկտրամոբիլներին կստիպեն աղմկել
Եվրամիությունում հուլիսի 1-ից գործողության մեջ է մտնում այն օրենքը, որն էլեկտրամոբիլներին պարտավորեցնում է շարժվելիս ձայներ հանել: Այդ միջոցը, ինչպես հաղորդել է «ԵվրոՊուլսը», միտված է վտանգից պաշտպանելու հեծանվորդներին եւ հետիոտներին։
Այժմ ժամում մինչեւ 20 կիլոմետր արագության դեպքում էլեկտրամոբիլներն ընթանում են գործնականում անաղմուկ, չէ որ դրանցում ներքին այրման շարժիչ չկա: Մեծ Բրիտանիայի ասոցիացիայի տվյալներով, որը երկրի տարածքում օգնություն է ցույց տալիս կույրերին եւ թույլ տեսնող մարդկանց՝ տրամադրելով ուղեկցող շներ եւ վերականգնողական ծառայություններ, հետիոտները 40 տոկոսով ավելի հաճախ են ընկնում էլեկտրամոբիլների, քան սովորական ավտոմեքենաների անիվների տակ:
Այժմ էլեկտրամոբիլների վրա, որոնք կվաճառվեն Եվրամիությունում, կսկսեն տեղակայել հատուկ ազդարարող համակարգեր: Ձայները պետք է փոխվեն կախված արագությունից. որքան արագ է ընթանում էեկտրամոբիլն, այնքան ավելի բարձր է ազդանշանը: Ձայնի ենթադրվող ուժգնությունը շուրջ 56 դեցիբել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: