Բաժիններ՝

Ճապոնիայում հատուկ իրավունքներ կհայտնվեն տարեց վարորդների համար. Nikkei

Ճապոնիայի կառավարությունը պլանավորում է 75-ից բարձր տարիքի վարորդներին տալ հատուկ իրավունքներ, որոնք կտարածվեն միայն տարբեր1լեկտրոնային «օգնականներով», մասնավորապես, ավտոմատ արգելակման համակարգով հանդերձված ավտոմոբիլներ վարելու վրա: Այդ մասին հայտնել է Nikkei թերթը:

Այդ միջոցներն իշխանություններն անհրաժեշտ են համարում տարեց մարդկանց մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների աճած թվի պատճառով:

Նրանցից շատերը շփոթում են ոտնակները կամ ուշ են արձագանքում իրենց շուրջը ճանապարհային իրադրության փոփոխությանը: Սկզբնապես նման թույլատրագրերը պլանավորվում է տալ կամավոր կարգով՝ սովորական իրավունքների փոխարեն:

Այդ փաստաթղթերի պարտադիր կիրառումն, ամենայն հավանականությամբ, հնարավոր կդառնա սոսկ ավտոմոբիլային արդյունաբերության մեջ ավտոմատ արգելաման տեխնոլոգիաների ավելի լայն տարածումից եւ դրանց էժանացումից հետո:

Անցյալ տարի վարորդական իրավունքներից կամավոր հրաժարվել է 65-ից բարձր տարիքի շուրջ 400 հազար ճապոնացի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս