Վարչապետի դուստրը՝ Աբովյանի ընտրությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում  անդրադարձել է Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին։

«Աբովյան քաղաքում իշխող կուսակցության թեկնածուի չընտրվելը միանշանակ ցույց է տալիս պետության վճռականությունը` բացարձակ ժողովրդավարության հասնելու բարդ ու խոչընդոտներով լի ճանապարհին:

Որոշ ֆեյսբուքյան «վերլուծաբաններ» շտապում են անհիմն հետևություններ անել նմանատիպ քաղաքական զարգացումներից հետո, առանց հաշվի առնելու, որ այսպիսի երևույթները չափազանց խորքային ազդեցություն են ունենալու, ու հանգեցնելու ազդեցիկ տեղական ու կառուցվածքային բարեփոխումների` հանուն ժողովրդավարության, ու որ ամենակարևորն է, այս բարեփոխումները լինելու են մնայուն»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2385222235088384&id=100008018927331

Տեսանյութեր

Լրահոս