Իրանը դժգոհ է միջուկային գործարքի գծով Եվրոպայի կողմից ձեռնարկված քայլերից
Եվրոպան մինչ այժմ միջուկային գործարքի գծով չի ձեռնարկել այն քայլերը, որոնք կբավարարեին Թեհրանին: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Այն, ինչ մինչ այժմ արել է Եվրոպան, մեզ չի գոհացնում, մենք այնքան Էլ մեծ հույսեր չունենք INSTEX-ից»,- Մուսավիի խոսքը մեջբերել է Fars գործակալությունը, ով հավելել է, որ Թեհրանը Եվրոպայից գործնական քայլեր չի տեսել միջուկային գործարքի գծով:
Ավելի վաղ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները հայտարարել են Իրանի հետ հաշվարկների INSTEX համատեղ մեխանիզմի գրանցման մասին: Առաջին փուլում այն պետք է ապահովի դեղորայքի, բժշկական սարքավորումների եւ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները:
Ի շրջանցումն ամերիկայն պատժամիջոցների Իրանի հետ փոխգործակցության համար վճարային մեխանիզմի ստեղծման որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները մայիսի 8-ին դուրս եկավ միջուկային գործարքից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: