Կադրեր են հրապարակվել բրիտանական «Բելմարշ» բանտից, որտեղ պահվում է Ջուլիան Ասանժը
Կադրեր են հրապարակվել բրիտանական «Բելմարշ» բանտից, որտեղ պահվում է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը: Ruptly-ի տեսանյութում ցուցադրված է՝ ինչպես է Ասանժն անցկացնում խիստ ռեժիմի բանտում։Հոլովակը նկարահանել է լրագրողի բանտախցի ընկերը, ենթադրաբար նախքան նրան բանտային հիվանդանոց տեղափոխելը:
Տեսանյութում Ասանժը զրուցում է մեկ այլ կալանավորի հետ: Գորակալությանը չի հաջողվել պարզել՝ տեսագրությունում պատկերվածն արդյոք WikiLeaks-ի հիմնադրի բանտախուցն է, թե մեկ այլ ձերբակալվածի: Տեսագրությունը թվագրված է 2017 թվականի հուլիսի 7, սակայն, դա, ամենայն հավանականությամբ, կապված է տեսախցիկի անսարքության հետ:
Ինչպես մայիսի 29-ին Twitter-ում հայտնել է WikiLeaks-ը, կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջական վիճակը վատացել է այն ժամանակի ընթացքում, որ նա անցկացրել է Լոնդոնի Բելմարշ բանտում: Ասանժին տեղափոխել են պատժական հիմնարկության հիվանդանոցային բաժանմունք:
«Բելմարշ բանտում յոթ շաբաթվա ընացքում նրա առողջական վիճակը շարունակել է վատանալ, նա քաշի զգալի կորուստ է ունեցել: Բժիշկներն ավելի վաղ Ասանժի մոտ ախտորոշել են միջին ծանրության դեպրեսիա, շնչուղիների վարակներ եւ ատամների հետ կապված խնդիրներ, որոնք դարձել են Էկվադորի դեսպանատանը երկարատեւ մնալու հետեւանքը: Ասանժը 2006 թվականին հիմնել է WikiLeaks պորտալը, որտեղ հրապարակվում էգաղտնի տեղեկատվություն մի շարք կառավարությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կառավարության գործունեության մասին:
Երկյուղ կրելով Շվեդիայից Միացյալ Նահանգներ արտահանձնումից, Շվեդիա, որտեղ երկու կանայք նրան մեղադրել են սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ, ՝ նա 2012 թվականին ապաստան է խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ անընդհատ գտնվել է գրեթե յոթ տարի:
Ապրիլին Էկվադորը մերժել է նրան ապաստանի հետագա տրամադրումը, ինչից հետո Ասանժը ոստիկանության կողմից ձերբակալվել է 2012 թվականի կարգադրագրով Լոնդոնի դատարան չներկայանլու համար, ինչպես նաեւ արտահանձնման մասին պահանջի հիման վրա, որն ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայի իշխանություններին է ներկայացրել 2018 թվականին: Լոնդոնի դատարանը մայիսի 8-ին Ասանժին դատապարտել է 50 շաբաթվա բանտարկության գրավով ազատ արձակման պայմանները խախտելու համար: