ZTE-ն Axon 10 Pro առաջին 5G սմարթֆոնը շուկա կհանի հուլիսին. «Տենսենտ Իսյան»
Չինաստանի ZTE ընկերությունը 5G օժանդակմամբ առաջին սմարթֆոնի՝ Axon 10 Pro-ի վաճառքները կսկսի այս տարվա հուլիսին: Հունիսի 7-ին այս մասին հայտնել է Չինաստանի «Տենսետ Իսյան» լրատվական պորտալը:
Պորտալի տվյալներով՝ ներկայում ընկերությունը բանակցություններ է վարում Չինաստանի խոշորագույն մանրածախ ցանցերի հետ: Axon 10 Pro-ն նաեւ վաճառքի համար մատչելի կլինի ZTE-ի պաշտոնական խանութներում: Ինչպես նշում է արտադրողը, 5G օժանդակմամբ մոդեմի օգտագործումը հեռախոսին թույլ կտա ապահովել միացման առավելագույն արագություն ֆայլեր ներբեռնելիս եւ առցանց խաղեր օգտագործելիս:
Ավելի վաղ հրապարակված տվյալների համաձայն՝ սարքը հանդերձված է 8-միջուկանի նորագույն Snapdragon 855 պրոցեսորով՝ 6 գիգաբայթ գործառական հիշողությամբ, որն աշխատում է Android 9.0 Pie գործառական համակարգով: Ներսարված հիշողության ծավալը կկազմի 128 գիգաբայթ, ըստ որում սմարթֆոնը հանդերձված է microSD քարտերի համար սլոթով՝ 512 գիգաբայթ ծավալով:
Կուտակչի ունակությունը կազմում է 4000 միլիամպեր-ժամ: Սմարթֆոնի եւս մեկ առանձնահատկությունը դրա եռակի հիմնական խցիկն է երկու 48-ական եւ մեկ 20 մեգափիքսել, ինչպես նաեւ հեռուստաօբյեկտիվը՝ 8 մեգափիքսել լուծաչափով: Ճակատային խցիկը՝ 20 մեգափիքսել:
ՉԺՀ-ի արդյունաբերության եւ ինֆորմատիզացիայի նախարարությունը հունիսի 6-ին տվել է 5G ցանցերի առեւտրային օգտագործման առաջին թույլատրագրերը: Դրանք ստացել են երկրի շարժական կապի երեք խոշորագույն գործարկուները՝ China Telecom-ը, China Mobile-ը, China Unicom-ը եւ հեռուստառադիոհաղորդումների China Broadcasting Network կորպորացիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: