Բաժիններ՝

Հիթրոուում 3D-սքաներներ կտեղակայեն ձեռնածանրոցի զննության գոտում. Sky

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը կտեղակայի 3D-սքաներներ, ինչն ուղեւորներին թույլ կտա զննության ժամանակ ձեռնածանրոցից չհանել հեղուկով անոթները եւ էլեկտրոնային տեխնիկան: Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:

50 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 63 միլիոն դոլար) արժողությամբ նոր տեխնիկան շահագործման կհանձնվի մինչեւ 2022 թվականը: Ուղեբեռն սքանավորելիս ստացված եռաչափ պատկերի միջոցով օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցները կկարողանան հստակ պատկերացում ստանալ պայուսակների եւ ճամպրուկների պարունակության մասին:

«Այս ժամանակակից սարքավորանքը նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ ոչ միայն կապահովի օդանավակայանի անվտանգությունը, այլեւ մեր ապագա ուղեւորներին թույլ կտա կենտրոնանալ իրնեց ուղեւորությունների վրա եւ ավելի քիչ ժամանակ կորցնել հսկիչ զննության նախապատրաստման համար»,- ասել է օդանավակայանի ներկայացուցիչ Քրիս Գարթոնը:

Ներկայում ուղեւորները Հիթրոուում ձեռնածանրոցը զննելիս պետք է իրենց ուղեբեռից հանեն եւ առանձին տոպրակի մեջ դնեն այն բոլոր առարկաները, որոնք կարող են հեղուկ պարունակել՝ անկախ դրանց ծավալից, ինչպես նաեւ առանձին սքաների ժապավենին դնեն այնպիսի էլեկտրոնային տեխնիկան, ինչպիսք են նոութբուքերը եւ լուսանկարչական ապարատները:

Հիթրոուն աշխարհի ամենալիաբեռնված օդանավակայաններից մեկն է: 2018 թվականին այն սպասարկել Է 80 միլիոն ուղեւորների (օրական 219 հազար մարդուց ավելի), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս