Ռումենիգեն հաստատել է, որ «Բավարիան» չի գնի Խամեսին
«Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ապագայի մասին, ում թիմը վարձակալում է «Ռեալից»:
«Վերջնական որոշումը կայացված է: Նա խոսել է ինձ հետ և անձնական զրույցի ժամանակ ասել է, որ խնդրում է ակումբին չակտիվացնել նրան գնելու տարբերակը:
Նման հանգամանքներում դա իմաստ չունի: Նա ցանկանում է խաղալ, լինել մեկնարկի խաղացող: Այստեղ նա երաշխիքներ չունի: Ցավում եմ»,- Ռումենիգեին է մեջբերում SportBild-ը:
«Բավարիան» երկու տարով վարձակալել էր Խամեսին «Ռեալից» 2017 թվականին՝ 15 մլն եվրոյի դիմաց, իսկ պայմանագրով նախատեսված էր 42 մլն եվրոյով գնման տարբերակ: Այսպիսով, նա կվերադառնա «Մադրիդ»:
Այնուամենայնիվ, հաղորդվում էր, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի տեսնում նրան թիմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը