Թուրքիայի քաղաքացին 10-նյակ զավակներ ու 100-ավոր թոռներ ունի
Հանրության մեջ «Համո աղա» մականվամբ հայտնի Թուրքիայի քաղաքացին իր 4 կանանց, 56 զավակների և 300 թոռների հետ նշել է իսլամական պահքի ավարտն ազդարարող Ռամադանի տոնը:
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Դիարբեքիրի Բիսմիլ շրջանի գյուղատնտեսության պալատի նախագահ Մեհմեթ Արսլանը, նույն ինքը` Համո աղան, տան առջև թոռներին շարք կանգնեցնելով, քաղցրավենիք է բաժանել:
Թոռները համբուրել են պապի ձեռքը և ստացել իրենց բաժին քաղցրավենիքը:
Մեծ գերդաստանի տեր Մեհմեթ Արսլանը հայտնել է, որ շատ երջանիկ է Ռամադանն իր հարյուրավոր թոռների հետ նշելու կապակցությամբ: